Փոփոխվել է Google Play-ի դիզայնը

Google ընկերության ներկայացուցիչները  հայտնել են, որ այսուհետ  Google Play-ը նոր ու փոփոխված դիզայնով կներկայանա օգտատերերին:

Նման փոփոխությունները սպասվում էին դեռևս 2018-ի սկզբին, երբ ընկերությունը ներկայացրեց Android աշխատանքային սեղանի փոփոխությունը, մասնավորապես՝ կողային դիզայնի փոփոխությամբ: Նորույթը դեռևս հասանելի է քիչ թվով օգտատերերի համար, քանի որ գտնվում է թեստավորման փուլում:

Ավելի վաղ Google-ը տեղեկացրել էր, որ հավանաբար 1.5-2 տարվա ընթացքում հանրաճանաչ  Hangouts-ը կփակվի բոլորի համար, բացառությամբ կորպորատիվ օգտատերերի: