Պատրաստվում ենք տոներին Memoji-ի օգնությամբ

Այս ամառ Apple-ը ներկայացրեց իր նոր  Memoji-ները, որոնք նախատեսված են տարատեսակ անիմացիոն կերպարներ ստանալու համար՝ կրկնօրինակելով օգտատերերի դեմքի արտահայտությունը։ Պատմում ենք, թե ինչպես տոներին ընդառաջ դառնալ Ձմեռ պապ` Memoji-ի միջոցով։ Նոր iPhone-ի կամ iPad Pro-ի օգտատերերը գիտեն, որ TrueDepth  տեսախցիկով գաջեթներում կարելի է նաև կերպարին Ձմեռ Պապու գլխարկ ավելացնել։

Memoji  ստեղծելու համար նախ անհրաժեշտ է  iPhone X, iPhone XR, iPhone XS և iPhone XS Max, iPad Pro 2018 մոդելի գաջեթներ։

Memoji ստեղծելու համար պետք է՝

  1. Մուտք գործել «Сообщения» բաժին
  2. Սեղմել «Animoji» նանի վրա և  ավելացնել «Новый Memoji»
  3. Այն բանից հետո, երբ Memoji հիմնական բաղադրիչները ստեղծված են  պետք է անցում կատարել  «Головные уборы»  բաժին
  4. Ընտրել Ձմեռ Պապու գլխարկը
  5. Եվ ընտրել գույնը՝ կարմիր