Ինչպիսի՞ տեսք կունենա iPhone-ը 2019 թվականին

Նոր iPhone-ի շնորհանդեսը, ինչպես միշտ կկայանա աշնանը: Մենք հավաքել ենք սմարթֆոնի մասին ներկա պահին առկա ամբողջ տեղեկատվությունը և ահա, թե ինչ է ստացվել:

Ինչպես նշում են շատ բլոգերներ,  2019-ի iPhone-ները կունենան եռակի տեսախցիկ:  Սրա մասին առաջին հերթին վկայում է այն թրենդը, որ 2017-ին  iPhone X-ում հայտնված նորարարությունները:  Huawei, Samsung և մյուս ընկերությունները օգտվում են շատ տեսախցիկներ ունենալու թրենդից:

Հնարավոր է՝ Apple-ն իր ապագա գաջեթում օգտագործի շատերի սիրելի  iPhone 5-ի դիզայնը: Արտաքին տեսքը կարող է նաև հիշեցնի նոր iPad Pro-ն:

Apple Pencil-ի ինտեգրացումն  iPhone-ի հետ նույնպես տրամաբանական կլինի: Ըստ բլոգերների, ստիլուսը գուցե տեղ գտնի հենց սմարթֆոնի կորպուսային հատվածում: Նման քայլի կդիմի ընկերությունը, թե՝ դեռ վաղ է ասել:

Ապագա iPhone-ի հետ կապված ամենահետաքրքրական հարցը մնում է էկրանի դիզայնի հարցը: Էկրանի վերին հատվածի կտրվածքն, ամենայն հավանականությամբ, կգնա պատմության խորքերը: