Apple-ի բողոքարկմամբ, Tumblr-ը հեռացրել է մեծահասակների համար նախատեսված կոնտենտը

Apple-ի բողոքարկմամբ, Tumblr-ը հեռացրել է մեծահասակների համար նախատեսված կոնտենտը

Tumblr կայքի մոդերատորերը արգելափակել են մեծահասակների համար նախատեսված ողջ կոնտենտը։ Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են հարթակի պաշտոնական բլոգում։

Նման կտրուկ փոփոխությունները կապված են այն հանգամանքի հետ, որ վերջերս խնձորային բրենդը  App Store-ում արգելափակել էր հավելվածը։ Apple-ն իր այս քայլը պատճառաբանել էր նրանով, որ մեծահասակների համար նախատեսված կոնտենտի առկայությունը կարող է վնաս պատճառել անչափահասներին, ինչպես նաև նշել էր, որ հայտնաբերել է այդ կոնտենտում մանկական պոռնոգրաֆիա։

Ինչպես հետո պարզվել էր, Tumblr-ում տեղադրված զտիչը, որը պատասխանատու էր նման կոնտենտ <<եթեր չհեռարձակելու>> համար, շարքից դուրս էր եկել։

Օնլայն խանութ վերադառնալու համար Tumblr-ը խստացրել է հրապարակման պահանջները։ Այժմ կարգելափակվի ցանկացած հրապարակում, որում պատկերված կլինեն բաց տեսարաններ։

 

Թեգեր: Apple, AppStore, Tumblr