Variety հրատարակչությունը հայտարարել է, որ 61-րդ Գրեմմիին ընդառաջ, որը տեղի կունենա 2019 թվականին, Apple-ն իր սթրիմինգիային՝ Apple Music, ծառայությունում հատուկ բաժին կավելացնի «Գրեմմիի մրցանակակիրները» անվանումով։
Մրցանակին հավակնողների անունները CBS հեռուստատեսությամբ կհայտարարվի This Morning հաղորդման շրջանակներում և հենց նույն օրը Apple-ը բաժինը կավելացնի երաժշտական ծառայությունում։
Apple -ն ակտիվորեն գործածում է Ամերիկյան ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխության հետ համագործակցության հնարավորությունը իր սթրիմինգ ծառայությունն առաջ տանելու նպատակով։
Անցյալ տարի մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը հեռուստատեսությանը մոտ 19,8 մլն հեռուստադիտող է ապահովել։ Բնականաբար, Apple-ը չէր կարող անտարբեր անցնել այս թվանիշի կողքով։