Audi-ն ներկայացրել է նոր e-tron GT էլեկտրական կոնցեպտը

Audi-ն ներկայացրել է նոր e-tron GT էլեկտրական կոնցեպտը

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը Լոս Անջելեսի միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է նոր e-tron GT էլեկտրական կոնցեպտը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, չորսդռնանի նորույթը նախատեսված է ամերիկյան Tesla-ի մոդելների հետ մրցակցության համար:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 590 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,5 վայրկյանում:
Audi e-tron GT-ի արտադրությունը կսկսվի 2020թ.:

Աղբյուրը նկատում է, որ այն վերջին տարիներին ընկերության ներկայացրած ամենագեղեցիկ մեքենաներից է:

Հայտնի է, որ Audi-ն մտադիր է 2018-2025թթ. ընկած ժամանակահատվածում ամբողջովին էլեկտրական 12 նոր մեքենա ներկայացնել: Դրանք կկազմեն ավտոբրենդի մոդելների 30%-ը:

Թեգեր: Audi, auto, car