Electronic Arts ընկերությունը հայտարարել է, որ Command & Conquer: Rivals մոբայլ խաղը հասանելի է ամբողջ աշխարհում iOS և Android գաջեթների համար։
Խաղը թույլ կտա կռվել արագ մարտերում ու քարտեզի վրա նշագրել գրաված տարածքները, բարելավել սեփական բանակը, ալյանսներին հանդես գալ մյուս խաղացողների հետ և այլն։ Խաղում նաև կարելի է որոշ մրցանակներ ստանալ։ Ըստ հեղինակների, Command & Conquer: Rivals-ը առաջարկում է նոր մոտեցում PvP գեյմփլեյի համար։ Command & Conquer: Rivals iOS և Android գաջեթների համար անվճար ներբեռնման համար հասանելի է App Store-ում և Google Play-ում։ Խաղում կա նաև ներկառուցված առք ու վաճառք։