E Ink Holdings ընկերությունը, որը շուկայում հայտնի է էլէկետրոնային թղթերի մշակմամբ, ներկայացրել է իր նոր արտադրանքը, որը ստացել է JustWrite անվանումը։ JustWrite-ը նախատեսված է նկարչության, նշագրումներ կատարելու համար՝ պահպանելով իրական թղթի վրա գրելու զգացողությունները։
Գրելու կամ նկարելու համար նախատեսված է հատուկ գրիչ, որը կարող է ընդունել սովորական գրիչի, մատիտի, վրձինի տեսք։ E Ink-ի նորույթը ճկուն է և բազմակի օգտագործման համար դիմացկուն։ Ի դեպ՝ ընկերությունը հայտարարել է, որ հնարավոր է էլեկտրոնային թղթերը պատրաստել տարբեր ձևաչափերով, անգամ՝ 1 մետր տրամաչափով։
Նորույթը ունի գունային լավ հագեցվածություն և ավելորդ լուսավորության կարիք չկա։ Որպես գործածման ոլորտ, նշվում է դպրոցական գրատախտակները, էլեկտրոնային բլոկնոտները և այլն։