Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Towaga 

Գինը՝ 0.99$ – անվճար

Էքշըն խաղերի սիրահարների համար նախատեսված հավելված է։ Ձեր առաքելությունն այս խաղում լույսով պայքարել մութ ուժերի դեմ։ Խաղում կա 6 գլուխ։

Pinball Breaker Forever 

Գինը՝ 1.99$ – անվճար

Դասական արկադային խաղերի սիրահարների համար է։ Այստեղ կա նաև 15 մինի խաղ և անվերջանալի գեյմփլեյ։