Google Earth-ի միջոցով Լոս Անջելեսի մոտակայքում հնագույն խորտակված քաղաք է հայտնաբերվել

MrMBB333 կեղծանունով YouTube-յան բլոգերը Google Earth-ի արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելիս ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից ոչ հեռու հնագույն խորտակված քաղաքի հետքեր է հայտնաբերել: Արտասովոր լուսանկարներով տեսանյութը նա հրապարակել է իր YouTube-յան ալիքում:

Բլոգերի ուշադրությունը գրավել է այն փաստը, որ ափից ոչ հեռու գտնվող «քաղաքն» ունի հստակ ուրվագիծ: Հայտնաբերված քաղաքը գտնվում է 30 մետր խորության և ափից գրեթե 2.5 կմ հեռավորության վրա: Այն ունի մոտ 1.6 կմ երկարություն և գրեթե 1 կմ լայնություն:

Բլոգերի խոսքով՝ քաղաքն իր կառուցվածքով հնագույն եվրոպական կառույց է հիշեցնում: Նա նմանեցրել է այն հին հռոմեական դղյակներին, որոնք նույնպես ունեին նմանատիպ հստակ երկրաչափական կառուցվածք և շրջապատված էին պատերով: Բացի այդ, լուսանկարներում երևում է, որ «քաղաքի» ներսում կան ավելի խորը հատվածներ, որտեղ, բլոգերի կարծիքով, գտնվել են տարատեսակ կառույցներ: