Microsoft-ը Edge բրաուզերը կփոխարինի նորով

Microsoft-ը Edge բրաուզերը կփոխարինի նորով

Microsoft Edge բրաուզերը անհատական համակարգիչներ գործածողների շրջանում այդքան էլ մեծ մասսայականություն չունի։  Այդ իսկ պատճառով, Microsoft-ը որոշել է Chromium հիմքով նոր բրաուզեր մշակել, որը կստանա Anaheim անվանումը։

Microsoft Edge-ը ստեղծվել է որպես՝ արագ, թեթև և ապահով համակարգ։ Սկայն այս արտադրանքը թողարկվել է մեծ քանակությամբ բացթողումներով և շուտով օգտատերերը սկսեցին հրաժարվել դրանից հոգուտ՝ մրցակիցների։

Microsoft-ը որոշել է մի կողմ թողնել զրոյական վիճակից հավաքված  EdgeHTML-ը ստեղծել մի նոր բրաուզեր, որը կլինի  Chromium հիմքով։ Հայտնի չէ՝ արդյո՞ք  Anaheim  հանդես կգա որպես առանձին բրենդ, թե Microsoft-ի անվան ներքո։

Պետք է նշել, որ  iOS և Android համակարգերի համար նախատեսված Edge-ն արդեն իսկ աշխատում է Chromium հիմքով։ Ամենայն հավանականությամբ, Microsoft-ը  Anaheim-ը կներդնի 2019 թվականի սկզբին։

Թեգեր: Anaheim, Chromium, Edge, Microsoft