Apple-ը որոշել է արտադրությունը Չինաստանից տեղափոխել Վիետնամ

Apple ընկերությունը Foxconn-ի հետ համատեղ սկսում է նոր գործարան կառուցել Վիետնամում։ Պատճառը Չինաստանի և ԱՄՆ միջև վատ փոխհարաբերություններն են։

Չնայած այս տարածաշրջանում բավական բարդ է գործարան կառուցեկը Վիետնամի վատ տնտեսության պատճառով, բայց այստեղ գործարանի հիմնումը բավական կնվազեցնի խնձորային բրենդի ֆինանսական կորուստները։  Չինաստանի ու ԱՄՆ փոխհարաբերությունները կարող են մոտակա ժամանակներում այնպես ազդել iPhone-ի արտահանման գների վրա, որ դրանց սպառումը կդառնա գրեթե անհնար բան։

Այսօրվա դրությամբ  Apple-ի բոլոր սմարթֆոնները հավաքվում են Չինաստասնում ՝ Foxconn և Pegatron գործարաններում։ Իսկ ընկերության մի քանի հին մոդելներ միայն Բրազիլիայում և Հնդկաստանում։