Vivo-ն ցուցադրել է երկու էկրանով իր նոր սմարթֆոնը

Vivo-ն ցուցադրել է երկու էկրանով իր նոր սմարթֆոնը

Vivo ընկերությունը պաշտոնապես հրապարակել է իր նոր՝  Nex սմարթֆոնի լուսանկարները։  Շրջանառվող լուրերը հաստատվեցին՝ Vivo Nex 2-ը դարձել է երկու էկրանով ընկերությա առաջին սմարթֆոնը։ Էկրանները տեղակայված են դիմային հատվածում և հետնամասում։

Հիմնական էկրանն ունի բավական բարակ շրջանակներ, իսկ էկրանում տեղադրված է  3-ակի մոդուլով տեսախցիկ։ Դիմային տեսախցիկ սմարթֆոնն, ամենայն հավանականությամբ, չունի։ Հիմնական էկրանը ստեղծվել է  OLED հիմքով,  6,4 դյույմ է և  Full HD+ թույլատվությամբ։ Հետնամասում տեղադրված է գունավոր  OLED էկրան։  Սարքի հիմքը Qualcomm Snapdragon 845 պորցեսորն է ։ Vivo Nex-ը կթողարկվի շուտով՝ 2019-ի սկզվում։

Թեգեր: Vivo, Vivo Nex