Seagate ընկերությունը 16 տբ ծավալով կոշտ սկավառակ է ստեղծել

Տվյալների պահպանման կրիչներ մշակող Seagate ընկերությունը ներկայացրել է 16 տբ ծավալով կոշտ սկավառակ: Այս մասին հեղինակները պատմել են ընկերության պաշտոնական բլոգում:

Կոշտ սկավառակի նման հզորությունը ապահովում է  HAMR (Heat-Assisted Magnetic Recording) տեխնոլոգիան, որի շնորհիվ ինժեներները կարողացել են փոփոխել տվյալների պահպանման վանդակների չափերը և մեծացնել սկավառակի հիշողության ծավալը:

Գաջեթը հաջող է անցել առաջին թեստերը և շուտով կհայտնվի էլեկտրոնիկայի խանութների ցուցափեղկերին: Ըստ հեղինակների, չափերով այն մի փոքր կտարբերվի սովորական կոշտ սկավառակի չափերից: Գնի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Exos-ի հեիղնակները նշել են, որ 2020 թվականին վաճառքի կհանվեն 20 տբ ծավալով կրիչներ, իսկ ահա 2026 թվականին՝ 100 տբ ծավալով: