Google-ն անհատականացնում է որոնումը անգամ գաղտնի ռեժիմում

DuckDuckGo որոնողական համակարգի անցկացրած հետազոտության համաձայն, Google-ն անհատականացնում է որոնման արդյունքները անգամ, եթե օգտատերն այն կատարում է գաղտնի ռեժիմում:

Ի սկզբանե պետք է նշել, որ  DuckDuckGo-ի հետազոտությանն այդքան էլ վստահել պետք չէ, քանի որ ընկերությունն աշխատում է  Google-ի հետ նույն շուկայում և հիմնական շեշտադրությունն այստեղ դրվում է անոնիմ որոնման վրա:

Հետազոտությանը մասնակցել է  87 մարդ, որոնք պետք է  Google տեղեկատվություն փնտրեին 3 թեմայով՝ զենքի շրջանառության մասին, մարդկանց ներգաղթ և վակցինացիա:  Սկզբում նրանք տեղեկատվությունը փնտրել են Google-ի սովորական ռեժիմում, ապա՝ գաղտնի:

Հետազոտողները պարզել են, որ արդյունքների մեջ էական տարբերություն չի նկատվել, բայց պետք է այդ տարբերությունը լիներ: Իսկ ահա 87 մարդու համար  էլ որոնման արդյունքները տարբեր են եղել: