Google-ը Play Market-ից հեռացրել է երկու հավելված, որից օգտվում էին 200 մլն մարդ

Google-ը  Play Market-ից հեռացրել է երկու հավելված, որից օգտվում էին 200 մլն մարդ

Google ընկերությունը որոշել է Google Play  օնլայն խանութից հեռացնել երկու հավելված, որից օգտվում էին շուրջ 200 մլն մարդ: Նման որոշման պատճառը խարդախության կասկածանքն էր: Երկու հավելվածն էլ չինական արտադրության են եղել:

Գունավոր տեխնոհսկայի հարվածի տակ են հայտնվել ֆայլերի կառավարման համար նախատեսված  CM File Manager հավելվածը և խելացի ստեղնաշար Kika Keyboard-ը: հավելվածները հեռացնելու հիմք է հանդիսացել  BuzzFeed-ի հետազոտությունը, որի մասին հայտնի է դարձել վերջերս՝ դեկտեմբերի ամսվա սկզբին:

Ըստ հետազոտության, հավելվածները օգտատերերից տվյալներ ստանալու հարցումներ են ուղարկել: Բացի այդ ավելի ուշ պարզվեց, որ Cheetah և  Kika հավելվածները մշակող ընկերությունները խարդախությամբ են զբաղվել և օգտատերերի անձնական տվյալները վաճառել են երրորդ դեմքերի:

Թեգեր: Cheetah, Google, Google Play, Kika