5 բան, որ պետք չէ անել Instagram-ում

1. Մի գնեք հետևորդներ և հավանումներ

Ոչ ոք չի սիրում խաբեբաներին։ Վիրտուալ աշխարհում լայքեր կամ հետևորդներ գնեկլը հավասարազոր է խաբեբայության, որը ավելի շատ վնաս կհասցնի բրենդին, քան՝ օգուտ։   Instagram-ը հարթակ է, որտեղ իրական կապերը արժեք են։

Բացի այդ,  Instagram-ը լուրջ է վերաբերում նման գործունեությանը և օր օրի նոր մեթոդներ սահմանում նման խաբեության դեմ պայքարի համար։ Եթե ցանկանում եք ավելացնել հետևոևդներ, հավանումներ և տեսանելի դառնալ օնլայն ֆոտոդարանում, ապա

  • Կիսվեք հետաքրքիր կոնտենտով
  • Պատասխանեք հետևորդների հարցերին
  • Մրցույթներ անցկացրեք
  • Օգատգործեք ակտուալ հեշթեգեր
  • Ուղիղ եթերներ արեք և  Stories-ի համար հոլովակներ նկարեք
  • Հետաքրքիր հրապարակումներ արեք

2.Հրապարակումներ արեք անընդհատ

Երբ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում հրապարակել, ապա ստեղծեք նաև ժամանակացույց, թե երբ պետք է կիսվել հերթական հրապարակմամբ։  Փորձեք ամեն օր տարբեր ժամերին կատարել հրապարակումները։

3. Տարբեր հարթակներում մի օգտագործեք նույն կոնտենտը

Պետք չէ copy past-ի միջոցով նույն տեքստը տեղադրել բոլոր սոցցանցերում։ Եղեք տարբեր, քանի որ սոցիալական բոլոր ցանցերը նույն սկզբունքով չեն աշխատում։ Օրինակ՝ հեշթեգերն ավելի լավ են աշխատում Instagram-ում, քան՝ Facebook-ում։

4. Ուշադրություն դարձրեք ուղղագրությանը

Պատկերացրեք՝ հիանալի կոնտենտ եք մտածել, ծիծաղելի հրապարակում է ու տեքստ, որը գրված է անասելի շատ ուղղագրական սխալներով։

5. Մի անտեսեք հանրությանը

Կարևոր է ոչ միայն գեղեցիկ ու աչք շոյող կոնտենտ մշակել, այլ նաև շփվել սոցցանցային հասարակութան հետԼ

Օրինակ՝ Starbucks-ը իր հաշվում տեղադրում է հաճախորդների լուսանկարները և սա աշխատող տարբերակ է։