Яндекс ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը

Яндекс ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց  իր առաջին Яндекс  սմարթֆոնը։ Սարքը զինված է ընկերության ձայնային օգնականի՝ Ալիսայի գործառույթով:

Սա, ի դեպ առաջին գաջեթն է, որտեղ ձայնային օգնականը ներդրված է հենց սարքում, այլ ոչ թե կիրառվում է կողմնակի հավելվածների միջոցով: Հենց սրա շնորհիվ էլ նորությում ձայնային օգնականի հնարավորություններն ավելի լայն են՝ այսուհետ Ալիսայի հետ կապ կկարողանան օգտատերերը հաստատել ցանկացած հավելվածից և տեղանքից:

Ռուսական շուկայում Яндекс սմարթֆոնը կվաճառվի 17 990 ռուբլիով: