Google-ը արգելափակել է հերթական ինովացիոն մեսինջերը

Իր պաշտոնական բլոգում  Google-ը հայտարարել է, որ դադարեցնում է  Allo մեսինջերի թարմացումներն ու առաջխաղացումը։ Մեսինջերը կաշխատի մինչև 2019 թվականի մարտ ամիսը։ Դադարեցման գործընթացն ընկերությունը երկարացրել է, որպեսզի հնարավորություն տա օգտատերերին բեռնել իրենց տվյալները։

Allo մեսինջերի գործունեության դադարեցման մասին դեռ վաղուց էր խոսվում։ 2018 թվականի ապրիլին Google-ը դադարեցրել էր ներդրումները այս նախագծում։ Սա ընկերությունը բացատրեց նրանով, որ մեսինջերը հասել է պահանջվածության այն աստիճանին, ինչ նախատեսել էին հեղինակնները։

Allo-ի թիմը միացել է այն նախագծին, որը հիմնված է  Rich Communication Services (RCS)-ի վրա։  Ապագայում Google-ը ցանկանում է քրոսպլատֆորմային մեսինջեր թողարկել, որը կմրցակցի  iMessage-ի հետ։