Google Translate-ը փոփոխել է բառերի թարգմանության սկզվունքը

Google-ը փոփոխել է իր օնլայն թարգմանչում բառերի թարգմանության սկզբունքը այն լեզուների համար, որտեղ բառի սեռը կարևոր է քերականորեն։ Այս մասին մամուլի բաժինը պատմել է ընկերության պաշտոնական բլոգում։

Առաջ Google Translate-ը ցույց էր տալիս բառի համար ընդամենը մեկ թարգանություն, որը կարող էր լինել և՛ իգական, և՛ արական պատկանելիություն ցույց տվող։

Փոփոխությունները դեռ մի քանի լեզվի համար են կատարվել՝ ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն, իսպաներեն,  թուրքերեն։ Հետագայում ցանկը կհամալրվի։  Նոր գործիքը հասանելի դեռևս միայն   Chrome և Firefox բրաուզերների համար, սակայն, աշխատակիցները վստահեցրել են, որ մոտ ժամանակներս այն հասանելի կլինի նաև մյուս բրաուզերների և հավելվածների համար։