ՆԱՍԱ-ն առաջին անգամ կարողացել է ձայնագրել քամու աղմուկը Մարսում

ՆԱՍԱ-ն առաջին անգամ կարողացել է ձայնագրել քամու աղմուկը Մարսում

Ամերիկյան Mars InSight ավտոմատ միջմոլորակային կայանը, որն ավելի վաղ վայրէջք էր կատարել Մարսում, առաջին անգամ կարողացել է գրանցել և Երկիր ուղարկել քամու աղմուկի ձայնը Կարմիր մոլորակի վրա:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենստայնի թվիթերյան գրառումը: «Մարդիկ նախկինում երբեք չէին լսել Մարսում քամու աղմուկը: Լսե՛ք այն. Մարսում քամու աղմուկը ֆիքսել է Mars InSight-ը», – գրել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության ղեկավարը: Վերջինս համապատասխան տեսանյութ է հրապարակել գրառմանը կից:

Թեգեր: Mars, recording