Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

6th Grade Vocabulary Challenge 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների և ուսուցիչների համար։ Օնլայն բառարանը կարող է օգտագործվել ցանկացած ժամանակ՝ ցանկացած վայրում։ Անկախ նրանից ճիշտ պատասխանն է ընտրվել, թե՝ ոչ, միևնույնն է հավելվածը կցուցադրի ճիշտ պատասխանը նաև կտա որոշակի բացատրություն, թե ինչու է ընտրվել հենց այդ պատասխանը։

Dr. Panda School

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների և ուսուցիչների համար։ Այստեղ երեխաները հնարավորություն կունենան հանդես գալ տարբեր դերերով և հետաքրքիր բաներ սովորել։ Խաղում կա 19 տարբեր կերպար մեծերի և փոքրերի համար։

Apache SIM HD 1

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաը նախատեսված է ինքնաթիռ ու ուղղաթիռ փոխադրամիջոցների սիրահարների համար։ Այստեղ գլխավոր առաջադրանքը թշնամուն վնասազերծելն է, ինչպես ցամաքում, այնպես էլ՝ ջրում։ Կա 17 առաջադրանք, որոնք կատարելու համար ձեզ տրամադրվելու է զենք։