Facebook-ը ճկուն ռոբոտներ է մշակում, որոնք նման են լինելու կենդանի օրգանիզմներին

Facebook-ը մի քանի նոր հաստիք է բացել իր ընկերությունում, որը կապված է փափուկ ռոբոտաշինության բնագավառի հետ: Նոր աշխատակիցներն անհրաժեշտ են այնպիսի ռոբոտներ ստեղծելու համար, որոնք իրական, կենդանի օրգանիզմների տեսք կունենան:

Business Insider-ի համաձայն, Facebook-ն ամբողջ 2018-ի ընթացքում ասպիրանտներ էր վարձում փափուկ ռոբոտաշինության բնագավառում փորձարկումներ կատարելու համար:

Թե կոնկրետ ինչ հետազոտություն է անցկացնում  Facebook-ը, հայտնի չէ: Ներկայումս այս ոլորտի համար Facebook-ում բաց է երեք հաստիք: Ընկերությունը փնտրում է բիոինժեներիայի, մեքենաշինության և ռոբոտաշինության բնագավառի մասնագետներ: