iPhone XS-ը 2018-ի լավագույն տեսածցիկներով սմարթֆոնների շարքում 4-րդն է

Trusted Reviews  պարբերականը հզոր տեսախցիկներով սմարթֆոնների  շարք է հրատարակել, որտեղ ընդգրկված են 2018-ին թողարկված լավագույն օպտիկա ունեցող գաջեթները:  Առաջին հորիզոնականը բաժին է հասել Huawei-ն, իսկ ահա  Apple-ը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ցուցակում հայտնվել են 9 տարբեր մոդելի սմարթֆոններ:

Առաջին հորիզոնականը փորձագետները շնորհել են  Huawei Mate 20 Pro մոդելին: Սմարթֆոնի առավելություններից է արագ լիցքավորումը, դիսփլեյի անթերիությունը և մարտկոցի աշխատանքի ժամանակը: Իսկ ահա որպես՝ բացասական կողմ նշվել է Android օպերացիոն համակարգը:

Ցուցակում երկրորդ հորզոնականը բաժին է հասել  Google Pixel 3 մոդելին: Փորձագետներին գրավել է պայծառ ու գունավոր էկրանը և տեսախցիկի տեխնիկական բնութագրերը: Բացասական կողմերից մեկը քերծվածքներին չդիմացող էկրանն է:

Ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնվել է կրկին  Huawei ընկերությունն այս անգամ իր  P20 Pro մոդելով: Իսկ ահա 4-րդ հորիզոնականը բաժին է հասել  iPhone XS/XS Max և XR մոդելիներին: