Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Slide Tetromino Premium 

Գինը՝ 0.99$ – անվճար

Փազլների սիրահարների համար նախատեսված խաղ է։ Խաղն ունի մոտ 100 մակարդակ։

Visual – After Camera Effects 

Գինը՝ 2.99$ – անվճար

Ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելված է։ Այստեղ ներկայացված է խմբագրման գործիքների մեծ կազմ՝ ֆիլտրեր և այլն։

Coloring Animal Zoo Touch To Color Activity Coloring Book 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է երեխաների համար։ Այստեղ ներկայացված է մեծ պաշար՝ <<ներկիր ինքդ>> հավաքածուից։