Google-ը սխալմամբ 52 մլն օգտատիրոջ տվյալ է հրապարակել

Google-ը սխալմամբ 52 մլն օգտատիրոջ տվյալ է հրապարակել

Google + սոցցանցում նոր խոտան է հայտնաբերվել, որն ընկերությունը խոստացել է հեռացնել 90 օրվա ընթացքում։

Խոտանի պատճառով մոտ 52 մլն օգտատիրոջ տվյալ է դարձել հասանելի բոլորի համար։ Մասանավորապես հայտնի են դարձել օգտատերերի էլ․ փոստի հասցեները, ծննդյան թիվը, աշխատանքի բնույթը, կարգավիճակը և այլն։

Սխալը հայտնաբերվել է դեկտեմբերի 10-ին։ Ավելի վաղ  Google-ը հայտնել ր, որ 2019 թվականի ապրիլից սկսած կդադարեցնի   Google+ ծառայության գոյությունը։

Թեգեր: Google