Instagram-ում արդեն հնարավոր է ձայնային հաղորդագրություններ ուղարկել

Instagram-ում  արդեն հնարավոր է ձայնային հաղորդագրություններ ուղարկել

Instagram-ում առանձին և խմբակային զրուցարաններում ձայնային հաղորդագրություններ ուղարկելու նոր գործառույթ է հայտնվել: Խոսքը 1 րոպե երկարությամբ ձայնային հաղորդագրությունների մասին է, որոնց հնարավոր է ուղարկել Direct հատվածում: Նորույթը հասանելի է և՛ iOS, և՛ Android օպերացիոն համակարգերի համար:

Հաղորդագրությունն ուղարկելու համար անհրաժեշտ է պարզապես սեղմել բարձրախոսով կոճակի վրա ու սկսել խոսել: Հաղորդագրությունը կուղարկվի այն ժամանակ, երբ օգտատերը մատը հեռացնի կոճակի վրայից:

 

Ձայնային հաղորդագրություններ ուղարկելու գործառույթ Facebook-ի Messenger-ում և  WhatsApp-ում հայտնվել են մի քանի տարի առաջ և բավականին մեծ պահանջարկ ունեն: