Դատարանն արգելել է iPhone-ի 7 մոդելների վաճառքը Չինաստանում

Չինաստանի դատարանը որոշում է կայացրել արգելել երկրում Apple ընկերության iPhone սմարթֆոնների յոթ մոդելների վաճառքը, հաղորդում է TASS-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ Apple-ի դեմ հայցը դատարան ներկայացրել էր Qualcomm ընկերությունը՝ Apple-ին մեղադրելով մի շարք խախտումների մեջ:

Բացի վաճառքի արգելքից դատարանն արգելել է նաև ԱՄՆ-ից Չինաստան iPhone-ի որոշ մոդելների ներմուծումը: Արգելքը չի տարածվում միայն 2018 թվականին թողարկված սմարթֆոնների վրա: Միաժամանակ աղբյուրը հիշեցրել է նաև, որ Apple-ի եկամտի մոտ 20 տոկոսն առաջանում է Չինաստանում iPhone-ների վաճառքից: