Xiaomi-ն տաքացուցիչով բաճկոն է ստեղծել

Xiaomi-ն տաքացուցիչով բաճկոն է ստեղծել

Xiaomi ընկերությունը նոր բաճկոն է ներկայացրել, որն ունի իֆրոկարմիր տաքացուցիչներ

CHI ZHANG lightweight thermal jacket անունը  ստացած բաճկոնը կարված է  բնական քաշմիրից, իսկ արտաքին մակերեսը ջրահեռացնող կտոր է։ Խելացի բաճկոնի ինֆրակարմիր տաքացուցիչը հնարավոր կլինի նաև անհրաժեշտության դեպքում հեռացնել։ Այն էլեկտրաէներգիայի աղբյուրին կցվում է USB լարի միջոցով, իսկ սնուցման աղբյուր այս դեպքում հանդես է գալիս բջջային հեռախոսի մարտկոցը։
Բաճկոնը <<ջեռուցելու>> համար պետք է սեղմել համապատասխան կոճակն ու սպասել 3 րոպե, իսկ ահա տաքանալու գործընթացն ավելի արագ է տեղի ունենում՝ 1 րոպե։

Բաճկոնի մարտկոցը մեկ անգամ լիցքավորելուց հետո կարող է աշխատել մինչև 10 ժամ։ Դեռևս կա բաճկոնի նախատիպային տարբերակը, եթե այն անցնի թեստավորումը, ապա վաճառքում կհայտնվի 43 դոլարով։

Թեգեր: Jacket, Xiaomi