Caviar-ը արևային պանելով iPhone է թողարկել

Caviar-ը արևային պանելով iPhone է թողարկել

Լյուքս դասի աքսեսուարներ արտադրող  Caviar ընկերությունը նոր iPhone է թողարկել, որը կաշխատի արևային պանելով:  Նորույթը  iPhone X-ի մոդիֆիկացիան է, որում արևային պանելը տեղակայված է կորպուսի հետևի մասում:

Գաջեթը ստացել է  iPhone X Tesla անվանումը և 64 գբ տարբերակի համար գնորդը ստիպված կլինի հրաժեշտ տալ 4600 դոլարին: Նման տգեխնոլոգիա ներդնելու համար ընկերությունը կորպուսի հետևի հատվածը այլ նյութից է պատրաստել,  բացի այդ սմարթֆոնի ներսի հատվածում տեղակայված է ևս մեկ հավելյալ մարտկոց:

Բացի այդ կաղապարի վրա տեղակայված են ոսկու և կաշվի տարրեր:  iPhone-ի կաղապարի վրա ընկերությունը դաջել է սեփական կագրախոսքը՝  «Made on Earth by humans», որը շատ նման է  Tesla-ի կարգածոսին: