Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 12)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

LeechTunes

Գինը՝ 1.99$ – անվճար

Նախատեսված է երաժշտասեր մարդկանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց երաժշտության։ Կարող եք անգամ ձեր տեսադարանից պատկեր առանձնացնել հետնանկարի համար։

Art Authority for iPad

Գինը՝ 9.99$ – անվճար

Արվեստի սիրահարների համար նախատեսված հավելված է։ Այստեղ ներկայացված է 1500-ից ավել համաշխարհային հեղինակների 100 հազարից ավել գործեր՝ քանդակներ, նկարներ և այլն։

Moku Hanga 

Գինը՝ 4.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է  iPhone լուսանկարիչների համար։ Այստեղ կա լուսանկարը խմբագրելու բոլոր անհրաժեշտ գործիքները։

Թեգեր: App Store, Apple, ios free app