Իլոն Մասկն ակնարկել է առաջին էլեկտրական պիկապի նախատիպի մոտալուտ թողարկման մասին

Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկն ակնարկել է արդեն 2019-ին ընկերության առաջին էլեկտրական պիկապի ստեղծման մասին:

«Ես ահավոր անհամբեր եմ պիկապը թողարկելու հարցո: Հնարավոր է, որ հաջորդ տարի ներկայացնենք նախատիպը», –  INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ գրել է ամերիկացի գործարարն իր թվիթերյան էջում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին:

Այս տարի ավելի վաղ Մասկը բազմիցս հիշատակել էր խոշորամասշտաբ էլեկտրամեքենաների մասին: Նոյեմբերին նա հայտնել էր Tesla-ի մեծ, 6 տեղանի պիկապի թողարկման հավանականության մասին, որն առանց լիցքավորման կկարողանա 800 կմ տարածություն անցնել:

Աղբյուրը նշում է, որ ամերիկյան մեքենաշինական ընկերության բաժնետոմսերը թանկացել են 1.7 տոկոսով: