Lotus-ը ստեղծում է ամբողջովին էլեկտրական հիպերքար

Lotus-ը ստեղծում է ամբողջովին էլեկտրական հիպերքար

Լյուքս դասի արագընթաց սպորտային մեքենաների արտադրությամբ զբաղվող Lotus բրենդը տևական դադարից հետո պատրաստվում է միանգամայն նոր մոդել ներկայացնել, գրում է Luxury Launches կայքը:

Ներկայում ընկերությունն աշխատում է ամբողջովին էլեկտրական հիպերքարի վրա: 2.6 մլն դոլար արժողությամբ մոդելը կարտադրվի սահմանափակ քանակով:

Թեև նորույթի մասին այլ տեղեկություն չկա, սակայն աղբյուրը ենթադրում է, որ այն կլինի բրենդի 70-ամյա պատմության մեջ ամենաարագընթաց ու թանկարժեք մեքենան:

Ներկայացվելուց հետո այն կկարողանա մրցել Bugatti Chiron, Rimac’s C_Two, Pininfarina PF0 մոդելների հետ

Թեգեր: car, Lotus