OnePlus 6T-ն ստացել է 10 գբ օպերատիվ հիշողություն

OnePlus ընկերությունը  McLaren մեքենաշինական ընկերության հետ նոր սմարթֆոն է մշակել, որը  OnePlus 6T սմարթֆոնի փոփոխված տարբերակն է:Նորույթը ստացել է OnePlus 6T McLaren Edition  անվանումը  և ունի 10 գբ օպերատիվ հիշողություն:

 Warp Charge 30 տեխնոլոգիայի շնորհիվ  սարքը  50% լիցքավորվում է ընդամենը 20 րոպեի ընթացքում: Բացի այդ սարքը պաշտպանված է տաքանալուց:

OnePlus 6T McLaren Edition-ը գնահատվել է  699 դոլար: Իսկ վաճառքը կմեկնարկի վաղը՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի տարածքում: Հետագայում սարքը կվաճառվի նար Հնդկաստանում և Չինաստանում: