Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Reverse Movie FX – magic video 

Գինը՝ 7.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է և՛ մեծահասակների, և՛ երեխաների համար։ Այստեղ հնարավոր է հոլովակ ներբեռնել և՛ սմարթֆոնի տեսադարանից, և՛ ստեղծել նորը՝ հենց հավելվածի ներսում։

TextEdit+ for RTF, LaTeX, Md

Գինը՝ 4.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր շատ են աշխատում տեքստերի հետ ու դրանք հաճախակի են խմբագրում։ Հավելվածում կա iCloud-ի հնարավորություն։

The Pedestal

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է մեկ հպումով խաղերի սիրահարների համար։ Խաղացողի ամբողջ խնդիրն է մեկ թռիչքով հաղթահարել արգելքները։