Google Play-ում հայտնված նոր տրոյանը օգտատերերի հաշվից գումարներ է գանձում

Google Play-ում նոր տրոյան է հայտնվել, որը 1 վայրկյանի ընթացքում կարող է մոտ 1000 եվրո գողանալ օգտատիրոջ հաշվիչ։ Օգտատերը կարող է անգամ չնկատել վնասաբեր ծրագրի գործողությունները։

Վնասաբեր ծրագրի վրա ուշադրություն են դարձրել  ESET-ի մասնագիտական խումբը։ Վնասաբեր ծրագիրը ստացել է  Android Optimization անվանումը և նախատեսված է իբրև թե սմարթֆոնի աշխատանքի բարելավման համար։

Ներբեռնելով հավելվածը՝ օգտատերերը թույլատրում են վերջինիս մուտք ունենալ սմարթֆոնի բոլոր անկյուններ։ Բնականաբար, ծրագրի հետ սմարթֆոն է ներբեռնվում նաև տորյան վիրուսը, որի գլխավոր նպատակն է  PayPal, Google Play, WhatsApp, Skype, Viber, Gmail և այլ ծառայությունները։

Հավելվածն անգամ ունակ է օգտատիրոջ հաշվից վայրկյանների ընթացքում գողանալ մոտ 1000 եվրո։