Huawei-ն իր առաջին հեռուստացույցը կթողարկի 2019-ին

Huawei-ն իր առաջին հեռուստացույցը կթողարկի 2019-ին

 Huawei ընկերությունը մտադրվել է մուտք գործել հեռուստացույցների շուկա: Ընկերությունն արդեն արտոնագրել է իր նոր հեռուստացույցը  Huawei AI Window անվամն: Այն կունենա  LCD պանել և կպարունակի սմարթ տարրեր:

Huawei AI Window անվանումը նաև հուշում է, որ հեռուստացույցն, ամենայն հավանականությամբ, կունենա նաև արհեստական բանականության որոշակի տարրեր և ֆիրմային գործառույթներ:  Օպերացիոն համակարգի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, կօգտագործի ընկերությունն  Android համակարգ, թե սեփական հարթակը, դեռ պարզ չէ:

Սմթրաֆոն արտադրող ևս մեկ չինական ընկերություն՝ OnePlus-ը նույնպես պատրատսվում է 2019-ին թողարկել իր առաջին հեռուստացույցները:

Թեգեր: Huawei, Smart TV, TV