InSight մարսագնաց արբանյակն առաջին սելֆին է արել Մարս մոլորակից

InSight մարսագնաց արբանյակն առաջին սելֆին է արել Մարս մոլորակից

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ)՝ Կարմիր մոլորակի վրա վերջերս վայրէջք կատարած InSight մարսագնացն առաջին «սելֆին» է արել այնտեղ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում պարզորոշ երևում են սարքի արևային պանելները: «Պատմական սելֆին» ստացվել է 11 լուսանկարի համադրման շնորհիվ:

Նշվում է, որ InSight-ը վայրէջքից հետո դեռևս չի սկսել Մարսի հետազոտման բուն աշխատանքը: ՆԱՍԱ-ից հայտնել են, որ տեղանքը, որտեղ սարքը վայրէջք է կատարել, գրեթե զուրկ է քարերից, փոսերից ու բլուրներից, ինչն ապահով պայմաններ է ստեղծում InSight-ի աշխատանքի համար:

Ավելի վաղ սարքը Երկիր էր ուղարկել Մարսի քամու ձայնի ձայնագրությունը:

 

Թեգեր: Insight, Mars, NASA