PlayStation Portable (PSP)-ը տոնում է իր 14-ամյակը

PlayStation Portable (PSP)-ը տոնում է իր 14-ամյակը

2004 թվականի դեկտեմբերին Sony ընկերությունը թողարկեց  PlayStation Portable խաղային կցորդը, որը շատերին հայտնի է PSP անվանումով: Շատ ընկերություններ այն ժամանակ փորձեցին առաջ անցնել այն ժամանակվա խաղային կցորդների առաջատար  Nintendo-ից,  բայց դա հաջողվեց միայն Sony-ին:

Գաջեթի թողարկման ժամանակ այն ամենաուժեղ խաղային կցորդն էր շուկայում՝  PSP-ն աշխատում էր  333 մեգահերց հզորությամբ պրոցեսորով, որն ուներ 32 մգ օպերատիվ հիշողություն, 4,3 դյույմ էկրան, ուներ WiFi-ին միանալու հնարավորություն:

Ճապոնական շուկայում այն հայտնվեց առաջինը շուրջ 200 հազար օրինակով: Գաջեթն առաջարկվում էր երկու տարբերակով՝   200 և 250 դոլար արշողությամբ: Իսկ խաղերը վաճառվում էին  UMD դիսկետներով:

10 տարվա ընթացքում Sony-ն վաճառեց շուրջ 80 մլն PSP ամբողջ աշխարհում:

Թեգեր: PSP, Sony, Sony Playstation