Volvo-ն մրցակցում է Tesla-ի հետ. ընկերությունը ցուցադրել է էլեկտրական բեռնատարի կոնցեպտ

Volvo-ն մրցակցում է Tesla-ի հետ. ընկերությունը ցուցադրել է էլեկտրական բեռնատարի կոնցեպտ

Volvo Trucks ընկերությունը արտոնագրել է նոր էլեկտրական բեռնատար, որը ստացել է  VNR Electric անվանումը: Նորույթը շուկայում կհայտնվի 2020 թվականին:

Չնայած մոդելը դեռ նախատիպային տարբերակով է, բայց փորձագետներն արդեն նրան համարում են  Tesla Semi-ի մրցակիցը: Վերջինս թողարկվել է այս տարի: Ինսայդերները հայտնում են, որ մեքենան կստանա եկու էլեկտրական շարժիչ, որոնց լիցքավորման համար անհրաշեշտ կլինի մոտ 1,5 ժամ յուրաքանչյուրին:

Volvo-ն դեռ , իհարկե, խուսափում է տեխնիկական մանրամասներ հայտնելուց, անգամ դեռ գինը չի հայտնել, բայց մի բան հստակ է՝ առաջին մեքենաները կներկայացվեն 2019-ին կայանալիք մեքենաների ցուցահանդեսի ժամանակ, իսկ վաճառքում կհայտնվեն 2020 թվականին՝ ԱՄՆ-ում:

 

Թեգեր: Volvo, Volvo Trucks