Ավելի վատ չէր կարող լինել. հրապարակվել է 2018-ի ամենավատ գաղտնաբառերի ցուցակը

SplashData ընկերությունը հոդված է հրապարակել, որտեղ ներգրավել է 2018  թվականի 100 ամենավատ գաղտնաբառերի ցուցակը: Առաջին հորիզոնականում կրկին   123456 թվերի համադրումն է: Անփոփոխ է մնացել նաև երկրորդ հորիզոնականը՝  այստեղ կրկին password(գաղտնաբառ) բառն է:

Հակավարկանիշային ցուցակը կազմվել է 5 մլն բանալի բառերի ուսումնասիրությունից հետո:Վատագույն գաղտնաբառերի առաջին  տասնյակն ունի այս դասավորվածությունը՝

1. 123456
2. password
3. 123456789
4. 12345678
5. 12345
6. 111111
7. 1234567
8. sunshine
9. qwerty
10. iloveyou

Փորձագետները հորդորում են օգտատերերին լինել ավելի ուշադիր գաղտնաբառեր ընտրել իրենց սոցիալական ցանցերի հաշիվների համար: