Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

321! – Angle Does Matter 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խառնաշփոթ խաղերի սիրահարներին հաստատ դուր կգա այս հավելվածը։ Այստեղ խաղում առկա գնդիկները շարժվում են անկանոն ուղղությամբ, ձեր խնդիրն է չթողնել, որ դրանք դուրս գան սահմանված շրջանակից։

Learn Spanish 

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար։ Սովորեք իսպաներեն ինքնուրույն հենց այս հավելվածի շնորհիվ։ Այստեղ ներառված են բառեր, բառակապակցություններ և առաջադրանքներ։

Carl Ocean Exploration School 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը կոչված է ծնողներին օգնել երեխաներին աշխարհի գաղտնիքները բացահայտելու հարցում։ Այտստեղ ներառված են կենդանիների, տարվա եղանակների մասին տեղեկատվություններ և այլ հետաքրքիր ու անհրաժեշտ բաներ։