Samsung Galaxy S10-ի վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել

Samsung Galaxy S10-ի վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել

Gizmodo.co.uk կայքում տեղեկություն է հրապարակվել նոր ներկայացվելիք Samsung Galaxy S10 սմարթֆոնի մոդելների տեխնիկական բնութագրի, գնի ու շնորհանդեսի ամսաթվի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ Samsung Galaxy S10-ի նոր մոդելները ներկայացվելու են փետրվարի 20-ին՝ Samsung Unpacked 2019 միջոցառման շրջանակում: Հեռախոսների նախնական պատվերների ընդունումը կմեկնարկի նույն օրը, մինչդեռ սարքերի վաճառքը կսկսվի միայն մարտի 8-ից:

Նշվում է նաև, որ հեռախոսը ներկայացվելու է երեք տարբերակով՝ Galaxy S10, Galaxy S10+ և Galaxy S10 Lite: Գաջեթները համալրված են լինելու մատնահետքերի ուլտրաձայնային տեսածրման համակարգով:

Galaxy S10-ի սովորական տարբերակը կունենա 6.1 դյույմանոց, իսկ S10+-ը՝ 6.4 դյույմանոց,  S10 Lite-ը՝ 5.8 դյույմանոց Infinity O էկրաններ:

Gizmodo.co.uk-ի տվյալներով՝ S10 Lite-ը կարժենա 669, Galaxy S10-ը՝ 799-999, իսկ S10+-ը՝ 899-1099 ֆունտ ստերլինգ: Մինչդեռ  S10+-ի՝ 1 տերաբայթ հիշողության ծավալով մոդելը կլինի ամենաթանկն ու կարժենա 1399 ֆունտ ստերլինգ:

Թեգեր: galaxy s10, Samsung