Apple-ը հնարավոր է 2020 թվականին թողարկի ծալովի iPhone

Apple-ը հնարավոր է 2020 թվականին թողարկի ծալովի  iPhone

CGS-CIMB Group կորեական ընկերության հաշվետվության համաձայն, սմարթֆոններ արտադրող տեխնոհսկաները որոշել են մինչև 2020 թվականը ծալովի սմարթֆոններ թողարկել:

Շուկայում առաջինը նմանատիպ սմարթֆոններ կներկայացնեն կորեական և չինական արտադրողները: Ցանկին կմիանան նաև  Microsoft և Apple ընկերությունները: Հետազոտական ընկերությունը ենթադրում է, որ  2019 թվականի դրությամբ շուկայում մոտ 4 մլն նմանատիպ գաջեթ կհայտնվի, որը կզբաեղնի շուկայի  1,3%-ը: Հետագայում դրանց թիվը կաճի:

Առաջին ծալովի սմարթֆոնը կդառնա  Samsung Galaxy F-ը որը կվաճառվի 1800 դոլարով: Իսկ ահա 2020 թվականին, ըստ փորձագետների նման սմարթֆոնների գինը կնվազի մինչև 1300 դոլար: CGS-CIMB Group-ը կանխատեսում է, որ 2019-ին բացի  Samsung-ից նման գաջեթներ կթողարկեն նաև  LG և Huawei ընկերությունները:

 

Թեգեր: 2020, Apple