Ջրադիմացկուն iPhone-ը փրկել է մի խումբ զբոսաշրջիկների կյանք

Ջրադիմացկուն iPhone-ը փրկել է մի խումբ զբոսաշրջիկների կյանք

Դեպի Ճապոնիա այցելության ժամանակ Ռեյչել Նիլն իր ընկերների հետ վարձույթով նավակ է վերցրեց, որպեսզօ Օկինավի տարածքում որևէ կղզում վայելեն իրենց հանգիստը: Բայց նավարկության ընթացքում նավակը շուռ է եկել և զբոսաշրջիկները հայտնվել են ջրում:

Օգնության կանչելու հարցում նրանց օգնել է iPhone-ը: Ջրում մնալու ընթացքում բոլորի սմարթֆոնները, որոնք գտնվել են պայուսակում, փչացել են, իսկ ահա ջրադիմացկուն iPhone-ը աշխատել է առաջվա նման։

Թե որ մոդելի iPhone է օգտագործու Ռեյչելը, հայտնի չէ։ Կարելի է միայն ենթադրել, որ ջրադիմացկուն մոդելը  iPhone 7 -ն է։

 

Թեգեր: Apple, iPhone, iPhone 7