Ինչո՞վ են սմարթֆոն արտադրողները զարմացրել մեզ 2018-ի ընթացքում

2018-ն արդեն մոտենում է իր ավարտին և ժամանակն է արդեն ամփոփել այն։ Եվ այսպես սմարթֆոնների շուկայում հայտնվեցին անցյալ տարվա համեմատ ավելի լավ ու հզոր տեխնիկական բնութագրեր ունեցող սմարթֆոններ։  Դրանք նաև հագեցած էին նոր ու հետաքրքիր տեխնոլոգիաներով։

Կենդանի պաստառների վերադարձը

Կենդանի պաստառները  Android սմարթֆոններում ակտուալ էին 5 տարի առաջ։ Սակայն հենց այդ նույն շարժական պաստառների պատճառով սմարթֆոնի մարտկոցը շուտ ապալիցքավորվում և շարքից դուրս էր գալիս։ 2015 թվականին թողարկվեց iPhone 6s-ը,․  որն ուներ շարժական պաստառների հնարավորություն։

Իսկ ահա 2018 թվականին Google-ը կրկին Android վերադարձրեց անիմացիոն պաստառները։ Google-ին հետևեց  OnePlus ընկերությունը իր   6T սմարթֆոնում։ Ըստ դիզայների նրան անհրաժեշտ էր մոտ 180 բարձրակարգ լուսանկար, որպեսզի ստեղծի 3 վայրկյան տևողությամբ պաստառներ։

Huawei-ից բացի նաև նորարական նման լուծումով հանդես եկավ կրկին Google-ը, բայց արդեն իր  Pixel 3 սմարթֆոնում։ Չնայած նրան, որ այստեղ լուծումը օպերացիոն համակարգի հետ կապ ունի և էկրանը շուտ է վնասվում պաստառներից, բայց օգտատերերին այն դուր է եկել։

Smart HDR

HDR տեխնոլոգիան վաղուց է օգտագործվում սմարթֆոններում և չի ստացել գլոբալ փոփոխություններ։ 2018 թվականին Apple-ը ներկայացրեց իր սեփական արտադրության Smart HDR-ը։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ Apple-ի նոր սմարթֆոններում տեսախցիկները միանգամից 4 տարբեր լուսանկար են կարողանում ֆիքսել ու տեղադրել շերտերի նման իրար վրա։ Արդյունքում ստացված լուսանկարը ունենում  է եզակի տեսք։

Արագ լիցքավորման հնարավորութուն

Երբ հերթը հասնում է արագ լիցքավորմանը, պետք է նշել, որ այստեղ գոյություն ունի արագ և շատ արագ լիցքավորում։ Huawei Mate 20 Pro սմարթֆոնում ընկերությունը ցուցադրեց, թե ինչքան արագ կարող է լիցքավորվել սմարթֆոնը։ Ընկերության մշակած հատուկ հարմարանքի շնորհիվ սմարթֆոնը 70 տոկոս լիցքավորվում է ընդամենը կես ժամում։

Էկրանի ներսու տեղակայված մատնահետքի սքաներ

Երբ  Apple-ը թողարկեց Face ID տեխնոլոգիայով զինված Phone X մոդելը, բոլորը փորձել են կրկնօրնակել այդ գործառույթը։ Անգամ այն դեպքում, երբ նրանց մշակած տեխնոլոգիան այդքան էլ անվտանգ չէր։ Սրա հետ զուգահեռ ընկերությունները նաև փորձում էին մատնահետքի սքաները տեղավորել  էկրանի տակ։  Նմանատիպ սմարթֆոններ այս տարի թողարկեց  OnePlus 6T, Huawei Mate 20 Pro և Xiaomi Mi 8 Pro մոդելներում։