Սթիվ Ջոբսի այցեքարտը վաճառել են 6000 դոլարով

RR Auction աճուրդի ժամանակ վաճառել են Սթիվ Ջոբսի այցեքարտը, որտեղ նշված է  Apple-ի հիմնադրի որպես՝ տնօրենների խորհրդի անդամ: Այցեքարտի վրա նաև պատկերված է խնձորային բրենդի հին գունավոր տարբերանշանը:

Այցեքարտի սկզբնական մեկնարկային գինը մոտ 500 դոլար էր սահմանված: Աճուրդի ընթացքում այն վաճառվել է մոտ 6200 դոլարով: Նույն աճուրդի ժամանակ վաճառվել է նաև 1984 թվականին լույս տեսած Macworld ամսագրի առաջին համարը: Այն վաճառվել է 47775 դոլարով: