Դատական հայց ընդդեմ Apple-ի iPhone-ի կեղծ տվյալների համար

Պարզվում է՝ Apple-ն իր  iPhone X սմարթֆոնի էկրանի  բնութագրիչներում սխալ տվյալներ  է նշել: Սա պատճառ է դարձել, որպեսզի օգտատերերը դատական հայց ներկայացնեն ընկերության դեմ:

Ըստ հայցվորների՝ էկրանի իրական նշանակությունը 5.6875 դույմ է, մինչդեռ խնձորային  ընկերությունը բնութագրիչում նշել է 5,8 դույմ:

Ավելի վաղ նոյեմբերի 22-ին հայտնի էր դարձել, որ Apple-ը կվերսկսի iPhone X-ի արտադրությունը՝  որոշ երկրներում վաճառելու համար: Նման  որոշում  ընդունվել էր iPhone Xs-ի և Xr-ի վաճառքի ցածր ցուցանիշների պատճառով: