Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

The Hunt for the Lost Treasure 

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է դասական արկածային խաղերի սիրահարների համար։ Այստեղ խաղացողների գլխավոր խնդիրրն է գտնել գանձերն ու կորուսյալ նավը։ Որոնողական աշխատանքերի համար տրամադրվում է քարտեզ։

Mathematical Run 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է երեխաների համար։ Այստեղ նրանք կկարողանան հեշտ ու արագ սովորել մաթեմատիկայի հիմնական տարրերը։

Hatchi – A retro virtual pet

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն տնային կենդանու, բայց վիրտուալ տարածքում։ Այստեղ դուք կարող եք կերակրել ձեր վիրտուալ տնային կենդանուն, հոգ տանել նրա մասին։