Huawei-ը փոքր չափերի նոութբուք է թողարկել

 Huawei ընկերությունը ներկայացրել է  MateBook 13 նոութբուքը, որը  Intel Whiskey Lake պրոցեսորի հիմքով ստեղծված թեթև և բարակ գաջեթ է:

Huawei MateBook 13-ն ունի 13,3 դյույմանոց  IPS էկրան, Intel Core i5 պրոցեսոր, 2 գբ  GDDR5 վիդեոհիշողություն, 8 գբ օպերատիվ և  256 կամ  512 գբ ներկառուցված հիշողություն: Ունի WiFi-ի,  USB Type-C հնարավորություն և մեկ DisplayPort:

Մեկանգամյա լիցքավորմամբ կարելի է օգտագործել մոտ 10 ժամ, իսկ 15 րոպե լիցքավորումը կբավականացնի 2,5 ժամ աշխատանքի համար:

Huawei MateBook 13 -ն արժի մոտ 700 դոլար: